«Ցայգն» իր ստեղծման 4-ամյակն է նշում

Արեգնազանի ավագ դպրոցի աշակերտներից ու շրջանավարտներից կազմված «Ցայգ» հայկական ֆոլկ-ռոք խումբը նշեց իր ստեղծման 4-ամյակը՝ 24.11.2023-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կազմակերպված համերգով։

2019 թվականին մեր ավագ դպրոցում ստեղծված «Ցայգը» ժողովրդական երաժշտություն է մշակում։ 4 տարվա ընթացքում խումբը հասցրել է մի քանի փառատոնի մասնակցել, ինչպես նաև հայկական ժողովրդական երաժշտության ծրագիր ներկայացնել Շվեյցարիայում: Խմբի հիմնադիրն և ղեկավարն է մեր շրջանավարտ և երաժշտության ուսուցիչ Արթուր Աթայանը: 

«Ցայգի» ելույթին անդրադարձել է Հետք լրատվական կայքը։

Relevant Topics

«Արեգնազանի» համար այս ապրիլն առանձնահատուկ ամիս էր, գարունն՝ առանձնահատուկ գարուն․ նշում էինք 30 տարի առաջ առաջին անգամ ցանած և այդուհետ անընդհատ ցանվող սերմերի ծիլը, աճը, ծաղկումն ու պտղաբերումը։ 3 տասնամյակ շարունակ վալդորֆյան մանկավարժությունը՝ մարդու համակողմանի զարգացումը սնուցող այս արվեստը, ապրում է մեր հայրենիքում, գործում, պտուղներ տալիս երջանիկ մանուկների, հարցասեր պատանիների

Read More

Բուն Բարեկենդանը տոնվում է Մեծ Պահքին նախորդող առաջին կիրակի օրը՝ գարնանամուտից առաջ: Բարեկենդան բառը ստուգաբանորեն նշանակում է «բարի կենդանություն», այն աղերս է, խնդրանք ու մաղթանք՝ լինելու բարի, առողջ, կենսալից: Այս տոնին հատուկ են ուրախությունն ու զվարճանքը, կյանքի ու բնության նոր սկիզբը միասին և ուրախ դիմավորելը։ Փետրվարի վերջին օրն Արեգնազանում շատ

Read More

Տյառնընդառաջն է՝ ձմռան ավարտն ու գարնան գալուստը խորհրդանշող և պտղաբերության նախագուշակ տոնը։ Այն և՛ հոգևոր, և՛ ծիսական, և՛ ազգային մշակութային նշանակություն ունի։ Արեգնազանցիներն ամեն տարի փետրվարի 14-ին առանձնահատուկ կերպով են սպասում։ Տոնի անմիջական արարողությանը երկար ենք նախապատրաստվում՝ մեր օրերը համեմելով ավանդական երգ ու պարով և ավանդույթներով։ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ

Read More