Բարեկենդան՝ «Հանեցեք հները, հագեք նորերը»

Այս տարվա փետրվարի 17-ին դպրոցում կրկին ուրախ ու հաճելի իրարանցում էր տիրում. տոնում էինք Բարեկենդանը: Այն մեր դպրոցի սպասված տոներից է, երբ բոլորը՝ մեծ, թե փոքր, ուսուցիչ, թե երեխա, իրենց ձեռքով պատրաստում են իրենց հագուստներն ու դիմակները, կերպարանափոխվում, խաղեր են խաղում, կատակներ անում միմյանց հետ՝ մաղթելով բարի կենդանություն։ 

Իսկ ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար այս տարի ևս տեղի ունեցավ բարեկենդանի ավանդական դիմակահանդեսը։ Այն մեծագույն սիրով կազմակերպեցին մեր տասներկուերորդ դասարանցիները՝ սիրելի դպրոցին հրաժեշտ տալուց առաջ: Այս տարվա թեման «Փախած հարսանիք»ն էր։ Իսկ փախած հարսնևորներ էին բոլորը՝ հնդիկ երաժիշտները, միջնադարյան ասպետներն ու անտառի փերիները, մուլտֆիլմերի հերոսներն ու անգամ «Մարգարտե ականջօղով աղջիկը»:

Relevant Topics

«Արեգնազանի» համար այս ապրիլն առանձնահատուկ ամիս էր, գարունն՝ առանձնահատուկ գարուն․ նշում էինք 30 տարի առաջ առաջին անգամ ցանած և այդուհետ անընդհատ ցանվող սերմերի ծիլը, աճը, ծաղկումն ու պտղաբերումը։ 3 տասնամյակ շարունակ վալդորֆյան մանկավարժությունը՝ մարդու համակողմանի զարգացումը սնուցող այս արվեստը, ապրում է մեր հայրենիքում, գործում, պտուղներ տալիս երջանիկ մանուկների, հարցասեր պատանիների

Read More

Բուն Բարեկենդանը տոնվում է Մեծ Պահքին նախորդող առաջին կիրակի օրը՝ գարնանամուտից առաջ: Բարեկենդան բառը ստուգաբանորեն նշանակում է «բարի կենդանություն», այն աղերս է, խնդրանք ու մաղթանք՝ լինելու բարի, առողջ, կենսալից: Այս տոնին հատուկ են ուրախությունն ու զվարճանքը, կյանքի ու բնության նոր սկիզբը միասին և ուրախ դիմավորելը։ Փետրվարի վերջին օրն Արեգնազանում շատ

Read More

Տյառնընդառաջն է՝ ձմռան ավարտն ու գարնան գալուստը խորհրդանշող և պտղաբերության նախագուշակ տոնը։ Այն և՛ հոգևոր, և՛ ծիսական, և՛ ազգային մշակութային նշանակություն ունի։ Արեգնազանցիներն ամեն տարի փետրվարի 14-ին առանձնահատուկ կերպով են սպասում։ Տոնի անմիջական արարողությանը երկար ենք նախապատրաստվում՝ մեր օրերը համեմելով ավանդական երգ ու պարով և ավանդույթներով։ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ

Read More