Վերջին զանգ․ «Դեպի առա՛ջ, հեռի՛ հառաչ»

Վերջին զանգն Արեգնազանում մի ուրույն տոն է։ 12-րդ դասարանցիներին ճանապարհում, հրաժեշտ է տալիս ամբողջ դպրոցը։ Ավանդույթի համաձայն՝ շրջանավարտներն իրենց ուղեկցող ուսուցիչների հետ միասին Վերջին զանգի օրը շրջում են դպրոցով, այցելում ամեն մի դասարան՝ 1-ից սկսած մինչև վերջին, և այդպիսով մեկ օրվա ընթացքում վերապրում իրենց անցած տարիքային բոլոր փուլերն ու իրենց հրաժեշտը տալիս դպրոցին։ Յուրաքանչյուր դասարան էլ իր փոքրիկ խոսքը, երգը կամ այլ անակնկալն է ընծայում նրանց՝ ճանապարհ դնելով դեպի մեծ աշխարհ։ 

Իսկ հետո արդեն 12-րդ դասարանն իր շուրջն է հավաքում ծնողներին և ուսուցիչներին՝ հիշելու և պատմելու համատեղ ու առանձին պատմությունները, կիսվելու ապագայի տեսլականներով:

Relevant Topics

«Արեգնազանի» համար այս ապրիլն առանձնահատուկ ամիս էր, գարունն՝ առանձնահատուկ գարուն․ նշում էինք 30 տարի առաջ առաջին անգամ ցանած և այդուհետ անընդհատ ցանվող սերմերի ծիլը, աճը, ծաղկումն ու պտղաբերումը։ 3 տասնամյակ շարունակ վալդորֆյան մանկավարժությունը՝ մարդու համակողմանի զարգացումը սնուցող այս արվեստը, ապրում է մեր հայրենիքում, գործում, պտուղներ տալիս երջանիկ մանուկների, հարցասեր պատանիների

Read More

Բուն Բարեկենդանը տոնվում է Մեծ Պահքին նախորդող առաջին կիրակի օրը՝ գարնանամուտից առաջ: Բարեկենդան բառը ստուգաբանորեն նշանակում է «բարի կենդանություն», այն աղերս է, խնդրանք ու մաղթանք՝ լինելու բարի, առողջ, կենսալից: Այս տոնին հատուկ են ուրախությունն ու զվարճանքը, կյանքի ու բնության նոր սկիզբը միասին և ուրախ դիմավորելը։ Փետրվարի վերջին օրն Արեգնազանում շատ

Read More

Տյառնընդառաջն է՝ ձմռան ավարտն ու գարնան գալուստը խորհրդանշող և պտղաբերության նախագուշակ տոնը։ Այն և՛ հոգևոր, և՛ ծիսական, և՛ ազգային մշակութային նշանակություն ունի։ Արեգնազանցիներն ամեն տարի փետրվարի 14-ին առանձնահատուկ կերպով են սպասում։ Տոնի անմիջական արարողությանը երկար ենք նախապատրաստվում՝ մեր օրերը համեմելով ավանդական երգ ու պարով և ավանդույթներով։ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ

Read More