«Արեգնազանի» 30-ամյակը Երազանքից իրականություն․ 30 տարվա աճի ճանապարհ

«Արեգնազանի» համար այս ապրիլն առանձնահատուկ ամիս էր, գարունն՝ առանձնահատուկ գարուն․ նշում էինք 30 տարի առաջ առաջին անգամ ցանած և այդուհետ անընդհատ ցանվող սերմերի ծիլը, աճը, ծաղկումն ու պտղաբերումը։ 3 տասնամյակ շարունակ վալդորֆյան մանկավարժությունը՝ մարդու համակողմանի զարգացումը սնուցող այս արվեստը, ապրում է մեր հայրենիքում, գործում, պտուղներ տալիս երջանիկ մանուկների, հարցասեր պատանիների և գիտակից ու շարունակաբար կրթվող, ինքնակրթվող ու կառուցող երիտասարդների տեսքով։  2025 թ․ ապրիլի 13-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ջերմ ու սիրուն հանդիպման վայր էր դարձել ուսուցիչների, աշակերտների, ծնողների, շրջանավարտների և դպրոցի բարեկամների համար։ Բեմում 3 ժամ շարունակ իրար էին հյուսվում տարբեր դասարանների ելույթներն ու իր մուրազին հասնել կամեցող և հանուն դրա փորձություններով լի ճանապարհ անցնող արքայազնի մասին հեքիաթը։ Իսկ նախասրահում ցուցադրված էին աշակերտների՝ տարբեր տարիների ընթացքում արհեստների ու արվեստերի դասերին արված աշխատանքները, ուսուցիչների հրապարակումները։ Երեկոն անցավ ջերմորեն, հրաշալի տրամադրությամբ և դպրոցի ամբողջական ու գեղեցիկ պատկերի հայեցմամբ։  Վալդորֆյան դպրոց Հայաստանում ստեղծելու՝ 30 տարի առաջ հայտնակերպված ու մարմին առած պատկերն այժմ կայացած ու գործուն օրգանիզմ է, որ ջանք ու եռանդ չի խնայում նոր սերունդների ներշնչանքի աղբյուրը սնուցելու համար։  Եվ ապագան սկսվում է այստեղ ու հիմա․ 30 տարին միայն սկիզբն է։

«Արեգնազանի» 30-ամյակը Երազանքից իրականություն․ 30 տարվա աճի ճանապարհ

«Արեգնազանի» համար այս ապրիլն առանձնահատուկ ամիս էր, գարունն՝ առանձնահատուկ գարուն․ նշում էինք 30 տարի առաջ առաջին անգամ ցանած և այդուհետ անընդհատ ցանվող սերմերի ծիլը, աճը, ծաղկումն ու պտղաբերումը։ 3 տասնամյակ շարունակ վալդորֆյան մանկավարժությունը՝ մարդու համակողմանի զարգացումը սնուցող այս արվեստը, ապրում է մեր հայրենիքում, գործում, պտուղներ տալիս երջանիկ մանուկների, հարցասեր պատանիների

Տեսնել ավելին

Բուն Բարեկենդանն ու Արեգնազանի դիմակահանդեսը

Բուն Բարեկենդանը տոնվում է Մեծ Պահքին նախորդող առաջին կիրակի օրը՝ գարնանամուտից առաջ: Բարեկենդան բառը ստուգաբանորեն նշանակում է «բարի կենդանություն», այն աղերս է, խնդրանք ու մաղթանք՝ լինելու բարի, առողջ, կենսալից: Այս տոնին հատուկ են ուրախությունն ու զվարճանքը, կյանքի ու բնության նոր սկիզբը միասին և ուրախ դիմավորելը։ Փետրվարի վերջին օրն Արեգնազանում շատ

Տեսնել ավելին

Տյառնընդառաջն Արեգնազանում

Տյառնընդառաջն է՝ ձմռան ավարտն ու գարնան գալուստը խորհրդանշող և պտղաբերության նախագուշակ տոնը։ Այն և՛ հոգևոր, և՛ ծիսական, և՛ ազգային մշակութային նշանակություն ունի։ Արեգնազանցիներն ամեն տարի փետրվարի 14-ին առանձնահատուկ կերպով են սպասում։ Տոնի անմիջական արարողությանը երկար ենք նախապատրաստվում՝ մեր օրերը համեմելով ավանդական երգ ու պարով և ավանդույթներով։ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ

Տեսնել ավելին

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Նորմատիվ և այլ փաստաթղթեր, զեկույցներ